Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի թեմի գրասենյակում քննարկվեցին Արցախի պատմամշակութային ժառանգության ոչնչացման, յուրացման և խեղաթյուրման իրողությունները

Մայիս 11,2025 20:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Սույն թվականի մայիսի 8-ին Արցախի թեմի գրասենյակում Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ընդունեց մշակութաբան Արմինե Տիգրանյանին։ Ներկա էին նաև Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը, Արցախի թեմի գրասենյակի ղեկավար Մելանյա Բալայանը։ Հանդիպմանը քննարկվեցին Ադրբեջանի կողմից արցախահայության բռնի տեղահանումից հետո Արցախի պատմամշակութային ժառանգության ոչնչացման, յուրացման և խեղաթյուրման իրողությունները, դրանց հակադարձելու, միջազգային կառույցներում իրավական համապատասխան գործիքակազմերի միջոցով մշակութային ժառանգության հետագա ոչնչացումը կանխելու հնարավորությունները։

Արմինե Տիգրանյանը ներկայացրեց նաև Արցախի պատմամշակութային ժառանգության ոչնչացման, նենգափոխման փաստերին նվիրված իր հեղինակությամբ պատրաստված աշխատանքը, որն արժանացավ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի գնահատանքին ու օրհնությանը։

Նույն օրը Սրբազանը ընդունեց նաև Արցախի պատմությանն ու մշակույթին նվիրված մի շարք փաստավավերագրական տեսաֆիլմերի հեղինակ Աիդա Ահարոնյանին։ Քննարկվեցին Արցախի մշակույթի, նրա հանրահռչակման շուրջ հետագա համագործակցության հարցեր։ Քննարկման հիմնական առանցքը նաև Աիդա Ահարոնյանի կողմից Արցախի մասին 7-րդ՝ «Ծիծեռնավանք» ֆիլմի աշխատանքների առավել արդյունավետ իրականացման հիմնահարցերն էին։

ՀԱՍԵ ԱՐՑԱԽԻ ԹԵՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031