Լրահոս
Օրվա լրահոսը

1994 թ. պատերազմն ավարտվեց հայկական կողմի հաղթանակով, համաձայնություն ձեռք բերվեց անժամկետ հրադադարի, որն առիթ տվեց Ադրբեջանին նոր ագրեսիա սկսելու. «Ապառաժ»

Մայիս 12,2025 10:13

«Ապառաժ». Մայիսի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում 4 համաձայնագրերի կնքման արդյունքում ձեռք բերվեց զինադադար, որով նշանավորվեց հայկական բանակի հաղթանակը:

1994թ. մայիսի 5-ին Անկախ պետությունների համագործակցության Միջխորհրդարանական վեհաժողովի, Ղրղզստանի և Ռուսաստանի միջև տեղի ունեցավ հանդիպում, որի ավարտին Ադրբեջանի Միլլի մեջլիսի, Հայաստանի Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները ստորագրեցին Բիշքեքյան արձանագրությունը, որով կոչ էր արվում դադարեցնել կրակը 1994թ. մայիսի լույս 9-ի գիշերը: Մայիսի 9-ին Լեռնային Ղարաբաղում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը նախապատրաստեց Անժամկետ հրադադարի մասին համաձայնագիրը, որը նույն օրը ստորագրեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը: 1994թ. մայիսի 10-ին Երեւանում համաձայնագիրը ստորագրեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, իսկ մայիսի 11-ին` ԼՂ բանակի հրամանատար Սամվել Բաբայանը: Հրադադարն ուժի մեջ մտավ 1994թ. մայիսի 12-ի կեսգիշերին:

Այսպիսով պատերազմն ավարտվեց հայկական կողմի հաղթանակով, համաձայնություն ձեռք բերվեց անժամկետ հրադադարի, որի արդյունքում արյունով ամրագրված հաղթանակը իրավական ուժ չստացավ եւ Ադրբեջանին առիթ տվեց 26 տարի հետո նոր ագրեսիա սկսելու Արցախի նկատմամբ։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031