«Ապառաժ». «Ազատագրելով Շուշին՝ ազատագրեցինք Արցախը: Իսկ Շուշին անկում ապրեց զուտ քաղաքական խարդավանքների պատճառով ՝ հիմք հանդիսանալով նաև Արցախի անկմանը, դարձյալ նույն պատճառով»,- այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում ասել է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Արմեն Սարգսյանը:
Ըստ Արմեն Սարգսյանի՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթն առայժմ մնաց սեղանին գերտերությունների շահերի բախման հետևանքով, հանուն սեփական շահերի իրագործման․ «Ասում եմ առայժմ, որովհետև դե յուրե այն բեկանված չէ, և մասնավորապես Ռուսաստանը՝ երբեմն բարձրաձայնում է դրա մասին:
Ըստ այդ համաձայնագրի՝ 2025թ. նոյեմբերի 9-ից վեց ամիս առաջ կողմերից ( Հայաստան, Ադրբեջան) մեկը պետք է հայտարարի համաձայնագիրը ևս 5 տարով երկարաձգելուն դեմ լինելու մասին, որպեսզի համաձայնագիրը դադարի գործել, այլապես այն դե յուրե, ինքնաբերաբար, կերկարաձգվի ևս հինգ տարով: Քիչ ժամանակ է մնացել, բայց առայսօր ոչ մի կողմ չի դիմել: Սա կարևոր է այն առումով, որ հստակ չէ Ռուսաստանի՝ մեր տարածաշրջանից հեռանալու տրամադրվածությունը։ Նոյեմբերի 9-ի համաձայնագիրը հետաքրքիր քաղաքական ական է տարածաշրջանում»,- իր խոսքի ավարտին նշել է Արմեն Սարգսյանը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: