Լրահոս
Իմ քաղցր տատը…
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է ՀԱՄԱՍ-ը հրապարակային շնորհակալություն հայտնում Թուրքիային

Մայիս 12,2025 16:36

Ermenihaber. Պաղեստինի Գազայի հատվածում գործող «ՀԱՄԱՍ» խմբավորումը հայտարարություն է տարածել հրադադարի շուրջ բանակցությունների վերջնականացման վերաբերյալ և միաժամանակ շնորհակալություն հայտնել Թուրքիային, Կատարին և Եգիպտոսին:

Դիվանագիտական աղբյուրների համաձայն՝ Թուրքիային ուղղված շնորհակալությունը կապված է ՀԱՄԱՍ-ԱՄՆ բանակցություններում ունեցած մեղմացուցիչ դերի հետ, որի արդյունքում էլ բաց էր թողնվել ԱՄՆ քաղաքացի Էդան Ալեքսանդերը:

Այս համատեքստում ընդգծվում է կողմերի միջև վստահության միջավայրի ստեղծման և ՀԱՄԱՍ-ի վրա ճնշումների չգործադրման տեսանկյունից Թուրքիայի ունեցած դերի մասին ևս:

Նշվում է նաև, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը վերջին ժամանակահատվածում ՀԱՄԱՍ-ի հետ Ստամբուլում, Անկարայում և Դոհայում ունեցած շփումներում այս կետերը ներառել է իր օրակարգում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031