Լրահոս
Օրվա լրահոսը

Կարևորվել է Մարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպումը

Մայիս 12,2025 17:06

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել նկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել էր ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:


Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, հանձնաժողովի անդամները:

Հանձնաժողովը ձևավորվել ԿԳՄՍ նախարարի հրամանով: Հոբելյանական միջոցառումները կազմակերպելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունը բաց հայտարարությամբ  հավաքագրել է առաջարկներ:

Նիստի ընթացքում քննարկվել են Մարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական ծրագրերի առաջարկները: ԿԳՄՍ նախարարություն ներկայացված 15 ծրագրային նախագծերից հանձնաժողովը պետք է ընտրի և հաստատի այն միջոցառումները, որոնք ընդգրկվելու են հոբելյանական միջոցառումների ցանկում:

Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը կարևորել է Մարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպումն ու իրականացումը: Նախարարի տեղակալը հանձնաժողովի անդամներին է ներկայացրել հավաքագրված ծրագրային առաջարկները՝ դրանք դիտարկելու և քննարկելու նպատակով:

Հաշվի առնելով ծրագրային բազմազանության և միջոցառումների ապակենտրոնացման ապահովման սկզբունքը՝ քննարկվել են Մարկոս Գրիգորյանի կյանքին և գործունեությանը նվիրված հրատարակության, կրթական ծրագրերի, մասնաճյուղ-թանգարանի բացման, ցուցադրության, ֆիլմի ստեղծման, մայրաքաղաքից դուրս միջոցառումների իրականացման հնարավորությունները:

Նիստի ավարտին նախարարի տեղակալն առաջարկել է ներկայացնել բրենդավորման փաթեթը և հոբելյանական միջոցառումների առաջարկները էլեկտրոնային տարբերակով տրամադրել հանձնաժողովի անդամներին՝ դրանք հանգամանալից ուսումնասիրելու, այնուհետև առաջիկա նիստում ընտրելու և հաստատելու նպատակով:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031