Լրահոս
Օրվա լրահոսը

Քննչականի ղեկավարը իր համար դեռ չի ֆիքսել` իրեն վերևից իջեցված-թույլատրված դաշտը. Տիգրան Աբրահամյան

Մայիս 12,2025 20:30

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Քննչական կոմիտեի ղեկավարը խայտառակ ելույթ և հարցուպատասխան ունեցավ: Ի տարբերություն ուժային բլոկի այլ դեմքերի, ովքեր փորձված գործ քողարկողներ/թաղողներ են, վերջինս ակնհայտ ապօրինություններն ու այլանդակությունները շատ անտաղանդ ձևով «սվաղելու» փորձեր արեց, սակայն ակնհայտ մնաց «պրյոմի» տակ:

Անփորձությունն էլ իրենն արեց: Քննչականի ղեկավարը իր համար դեռ չի ֆիքսել «մանյովրի»` իրեն վերևից իջեցված/թույլատրված դաշտը և կոծկելու/ֆռցնելու թեման այնքան թափթփված էր անում, որ նույնիսկ քպ-ական սեկտորում էր ծիծաղ առաջացնում:

Ինչ խոսք նոր կամ զարմանալի բան չի եղել. զեկուցողները գալիս էին ամբիոնի մոտ ոչ թե հանրությանը հաշվետու լինելու, այլ արդարացնելու իրենց նշանակումը ու «իրավական» հիմնավորում ապահովելու իշխանության խոշտանգումների, բռնության և  բռնապետական քաղաքականությանը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031