Լրահոս
Օրվա լրահոսը

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն. «Օգտատերերից մեկը ապատեղեկատվություն է տարածել ջրծաղիկի դեմ պատվաստանյութի վերաբերյալ»

Մայիս 12,2025 23:19

Սոցիալական ցանցի օգտատերից մեկը ապատեղեկատվություն է տարածել ջրծաղիկի դեմ պատվաստանյութի վերաբերյալ։

ℹ️ Հայաստանի Հանրապետությունում այս պահին առկա է ջրծաղիկի դեմ երկու արտադրողի կողմից արտադրված պատվաստանյութ: Մեկը Վարիցելլա (VARICELL VACCINE) անվամբ՝ չինական Սինովակ (SINOVAC) ընկերության կողմից արտադրված պատվաստանյութն է, որի կիրառման հրամանը հաստատվել է 30.01.2025 թվականին, մյուսը՝ Բարիցելա (BARYCELA) անվամբ՝ կորեական GC Biopharma ընկերության կողմից է արտադրված, որի կիրառման հրամանը հաստատվել է 07.05.2025 թվականին։

⚠️ Օգտատերն իր նյութում տեղադրել է Բարիցելա (BARYCELA) անվամբ պատվաստանյութի հրամանը, իսկ նկարում Վարիցելլա (VARICELL VACCINE) անվամբ պատվաստանյութի տուփը:

🔴 Առողջապահության նախարարությունը հորդորում է չճշտված տեղեկատվություն չտարածե՛լ և ոչ հավաստի տեղեկատվության պատճառով բնակչության շրջանում անհիմն մտահոգությունների տեղիք չտա՛լ:

https://www.facebook.com/ncdcarm/posts/pfbid02VHTc1s2VB82d9jMKusRxwF57bqGkC2qN4q7PQ2zpWBzh2T5Hd75YpaNXMjk8mEs2l

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031