Լրահոս
Օրվա լրահոսը

Կրակոցներն արձանագրվում են սահմանագծի երկայնքով․ ՊՆ-ն հաստատում է. Փաստինֆո

Մայիս 13,2025 11:38

Ադրբեջանական կրակոցներն արձանագրվում են սահմանագծի երկայնքով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը՝ պնդելով, թե դրանք հիմնականում անկանոն բնույթ ունեն։

«Հրադադարի ինտենսիվ, էական կամ, այլ կերպ ասած, նպատակային կամ թիրախային խախտումների պարագայում հանդես ենք գալիս պաշտոնական հաղորդագրություններով, հետևեք ՊՆ պաշտոնական հաղորդագրություններին»,- նշեց նա։

Նշենք, որ լրագրող Ոսկան Սարգսյանն ահազանգել էր, որ մայիսի լույս 13-ի գիշերը Բերդ համայնքի Մովսես գյուղի բնակիչները ընդհատումներով կրակահերթեր են լսել:

«Այդ կրակահերթերը գյուղի ուղղությամբ չեն եղել։ Մայիսի 13-ի առավոտյան,ժամը 7-անց 20-ից մինչև 7-ն անց 40 րոպե նորից նույն հատվածում կրակոցներ են եղել: Բնակիչների վկայությամբ՝ դրանց ձայնն այնքան ուժեղ է եղել, որ լսվել է Մովսեսից 16 կմ հեռավորությամբ գտնվող Բերդ քաղաքում։ Վերջին ժամանակաշրջանում առաջին անգամն է , որ ադրբեջանական զինուժը կրակում է ոչ միայն գիշերը, այլ նաև՝ ցերեկը»,- հայտնել է Ոսկան Սարգսյանը։Մովսես գյուղի բնակչուհի Քնար տատն էլ «Փաստինֆո»-ին հայտնել էր, որ այսօր առաջին անգամ կրակոցներն արձակվել են առավոտյան։

ՀՀ ՊՆ-ն, փաստացի, ոչ միայն հաստատում է Մովսեսի հատվածում կրակոցը, այլև՝ նշում է՝ սահմանագծի երկայնքով կրակոցների մասին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031