Մարտի 1-ի գործն իմ ուշադրության կենտրոնում է․ խորհրդարանում վստահեցրեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը՝ պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին։
«Խոստում ու հավաստիացում որեւէ վարույթով ես չեմ պատրաստվում այս ամբիոնից տալ։ Եթե ունենանք համապատասխան արդյունքներ՝ հանրությունը եւ դուք կտեղեկացվեք։ Այս պահին Քննչական կոմիտեի հետ համատեղ քննչական խումբ է ստեղծվել, ակտիվ ապացուցողական ու վարույթային գործողություններ են կատարվում այդ գործով»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացնում էր 2024 թվականի հաշվետվությունը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ