Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ական Արմեն Փամբուխչյանի հայրը՝ 71-ամյա Սոկրատ Փամբուխչյանը 1,5 միլիարդ դրամի վարկ է ստացել եւ 102 միլիոն դրամի սուբսիդավորում է ստացել պետությունից․ Թագուհի Թովմասյանը՝ իշխանավորների կոռուպցիայի մասին

Մայիս 13,2025 13:36

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի հայրը՝ թոշակառու Սոկրատ Փամբուխչյանը 40 հեկտար մակերեսով հողեր է ձեռք բերել Արմավիրի մարզի Շենիկ գյուղում։ 71-ամյա Սոկրատ Փամբուխչյանը «Ամերիաբանկ»-ից 1,5 միլիարդ դրամի վարկ է ստացել, իսկ ամենաուշագրավն այն է, որ Փամբուխչյանը ավելի քան 102 միլիոն դրամի սուբսիդավորում է ստացել պետությունից, որ վարկը արտոնյալ պայմաններով մարի և դեղձի այգիներ հիմնի։ Քանի՞թոշակառու եք ճանաչում, որ կարող է 1,5 մլրդ դրամի վարկ ստանա ու դեռ պետությունն էլ նրա վարկի սպասարկման համար գումար վճարի։ Թոշակառու մարդկանց նույնիսկ ապառիկով հեռախոս չեն վաճառում»,- խորհրդարանում Հակակոռուպցիոն դատարանի նախագահին դիմեց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Թագուհի Թովմասյանն անդրադարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանի՝ Մեղրիում արած հայտարարությանը, թե Մեղրիի գյուղերը ջուր չունեն, քանի որ հաճախ Երևանում ատամները լվանալու համար քաղաքացիները բաց են թողնում ծորակները։

«15 ջրամբար կառուցելու խոստում էր տվել Նիկոլ Փաշինյանը, բայց որևէ մեկը չի կառուցվել։ Վարչապետի ֆեյքն ու ֆեյքերը փորձում են Վեդիի ջրամբարը վերագրել Փաշինյանին, բայց այդ ջրամբարի հետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը բացարձակ կապ չունի։ Աշխատանքները նախագծվել են 2013 նոյեմբերին։ Շինարարությունը սկսվել է 2017 թվականին․ 2021-ին հետաձգվել է 2022 թվական, 2022-ին էլի հետաձգվել է մինչև 2023, երբ պետք է ավարտվեր։ 2023-ի հուլիսին էլի հետաձգվեց 2023 թ դեկտեմբերի 31։ Էլի չավարտվեցին աշխատանքները, Սանոսյանը նշեց 2024-ի գարուն։ Բայց էլի չի բացվել Վեդու ջրամբարը 2025 թվականն է, ամբողջական կառուցված չէ»,- մանրամասնեց Թագուհի Թովմասյանը՝ հարցնելով ՝ Գնել Սանոսյանը, որ անորակ ասֆալտապատման նախարարն է, չպիտի՞ պատասխան տա իր ոչ արդյունավետ աշխատանքի համար՝ անկախ այն հանգամանքից հիմա պաշտոնավարո՞ւմ է, թե՞ ոչ։

«Սահակյանշին» ընկերությունը պե՞տք է պատասխան տա այս ռազմավարական ծրագրի ձգձգումների համար, թե՞ ոչ, ի՞նչ կապ կա «Սահակյանշինի» և Գնել Սանոսյանի միջև․ պե՞տք է պարզել։

«Շրջակա միջավայրի նախարարությունն էլ ձախողել է Արարատյան դաշտի արտեզյան հորերի լուծարման կամ կոնսերվացման գործողությունները։ Վերջին հինգ տարում արտեզյան հորեր գրեթե չեն կոնսերվացվել։ «Հետքը» տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ արտեզյան 51 հոր կա, որից 10-ը պետք է լուծարվի, 41-ը` կոնսերվացվի: 51 հորից 26-ը համայնքային է, մնացածը ընկերությունների կամ անհատների տարածքներում են: Այս տարիներին հազարավոր խորանարդ մետր ծավալներով ջուր է հոսել արտեզյան ավազանից։ Բոլորը խոսում են արտեզյան ավազանի դատարկման մասին, սակայն կանխման գործընթաց չի նախաձեռնվում, և միաժամանակ անգործության համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել»,- հայտարարեց նա՝ հավելելով, որ Երևանում ատամ լվացող քաղաքացու վրա ջրի դեֆիցիտը բարդելն առնվազն ազնիվ չէ, շիտակ է ասել, որ պաշտոնյաներն իրենց տեղում չեն, արդյունավետ չեն աշխատում։

Իշխանության ներկայացուցիչների կոռուպցիոն գործարքների մասին Թագուհի Թովմասյանի այլ հայտարարությունները՝ տեսանյութում․

 

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացնում էր 2024 թվականի հաշվետվությունը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031