Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը լսումներ կանցկացնի Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ

Մայիս 13,2025 15:31

«Ապառաժ». ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին (USCIRF)՝ հաջորդ ամիս կանցկացնի վիրտուալ լսումներ Ադրբեջանում կրոնական ազատության վերաբերյալ։

Ինչպես նշվել է հաղորդագրությունում, կրոնական ազատության պայմաններն Ադրբեջանում շարունակում են մտահոգիչ մնալ։ Երկրի կրոնի մասին օրենքը կրոնական համայնքների համար սահմանում է խիստ գրանցման պահանջներ՝ կրոնական գործունեությամբ օրինականորեն զբաղվելու համար։ Վերջին տարիներին՝ Իրանի հետ հարաբերությունների վատթարացումից հետո, Ադրբեջանի կառավարությունը ձերբակալել և բանտարկել է ռեկորդային թվով շիա մուսուլմաններ՝ հավանաբար, կրոնական հիմքով։ Բանտարկվածներից շատերը մեղադրել են իրավապահ մարմիններին ֆիզիկական բռնության և այլ տեսակի վատ վերաբերմունքի մեջ։ Լեռնային Ղարաբաղում կրոնական վայրերը շարունակում են սպառնալիքի տակ մնալ, քանի որ Ադրբեջանի իշխանությունները ոչնչացնում են հայկական մշակութային ժառանգությունը։

Փետրվարին USCIRF-ը մեկնել է Ադրբեջան՝ երկրի կրոնական ազատության վիճակը ուսումնասիրելու և կրոնական համայնքների, մարդու իրավունքների պաշտպանների հետ հանդիպելու համար։ Իր 2025 թվականի տարեկան զեկույցում USCIRF-ն առաջարկել է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտն Ադրբեջանը ներառի հատուկ հսկողության ցուցակում՝ կրոնական ազատության լուրջ խախտումների համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031