Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Եվրոպական միության և ԵԱՏՄ-ի միջև. Պապոյանը՝ ԱՄԷ դեսպանին

Մայիս 13,2025 15:52

Մայիսի 13-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլայի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր էմիրաթական «Royal Investment Bureau» ընկերության ղեկավար կազմը։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարարը բարձր է գնահատել վերջին տարիներին Հայաստանի և ԱՄԷ-ի միջև ձևավորված սերտ տնտեսական համագործակցությունը։

«Մեր երկիրը կարող է հանդիսանալ կամուրջ Եվրոպական միության և ԵԱՏՄ-ի միջև։ Մեր ռազմավարական դիրքը Հայաստանը դարձնում է բիզնեսի համար իսկական տարածաշրջանային հաբ», – նշել է նախարարը։

Հանդիպման ընթացքում Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային քաղաքականությունն ու տեսլականը՝ ընդգծելով օտարերկրյա ներդրումների համար առավել գրավիչ ոլորտները։ Նա նաև մանրամասնել է պետության կողմից ներդրումների խթանման նպատակով առաջարկվող աջակցության գործիքակազմը՝ ընդգծելով, որ Հայաստանը ձևավորել է ճկուն և անվտանգ ներդրումային միջավայր։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031