Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր տնտեսվարողները ճիշտ են. Գեւորգ Պապոյանը` կոնյակագործների ցույցի մասին

Մայիս 13,2025 16:54

«Տնտեսվարողները Վրաստանի դեսպանատան մոտ են բողոքի ակցիա իրականացնում, որովհետեւ հասկանում են, որ խնդիրը ՀՀ կառավարության հետ չէ։ Մենք ակտիվ աշխատանքի մեջ ենք, տարբեր իրավիճակներ ենք քննարկում Վրաստանի գործընկերների հետ։ Իհարկե, գործարար համայնքն էլ իր կապերով է այդ նույն քննարկումների մեջ։ Առաջիկայում հնարավոր է, որ եւս մեկ անգամ էլ ես այցելեմ Վրաստան, տեղում քննարկենք։ Կոնյակի ու սպիրտի հարցը շարունակում է չկարգավորված մնալ։ Ես իրապես կարծում եմ, որ մեր տնտեսվարողներն այստեղ ճիշտ են»,–խորհրդարանում այսօր ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը` պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին։

Գառնիկ Դանիելյանն անդրադարձել էր ՀՀ ում Վրաստանի դեսպանատան առաջ մեր կոնյակագործների ցույցին` ասելով, որ ոլորտը փաստացի հայտնվել է անմխիթար վիճակում. «ԵԱՏՄ երկրներ խմիչք արտահանող մեր հայրենակիցների բեռները շաբաթներ շարունակ մնում են Վրաստանում՝ իբրեւ թե նմուշառում իրականացնելու, ինչի իրավունքը չունեն, պլոմբները պոկում են։ Հարյուրավոր, եթե ոչ հազարավոր աշխատակիցներ մնում են գործազուրկ, ՌԴ–ի եւ ԵԱՏՄ երկրների հետ կնքված պայմանագրերի շրջանակում բավականին խոշոր տույժեր են վճարում մեր գործարարները»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031