Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի հետ

Մայիս 13,2025 20:31

Մայիսի 13-ին Լյուքսեմբուրգ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի հետ։

Զրուցակիցները քննարկել են ՀՀ և ԵԽ միջև համագործակցության հարցեր, մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացվող շարունակական աշխատանքները։ Երկուստեք գոհունակությամբ նշվել է ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ վերջին տարիներին Հայաստանի կողմից արձանագրված կարևոր առաջընթացը, այդ թվում՝ մամուլի ազատության մասով։

Ի թիվս այլ ուղղությունների՝ անդրադարձ է կատարվել առողջապահության ոլորտում բարեփոխումների ընթացքին, ինչպես նաև տարբեր երկրներում կանանց իրավունքների պաշտպանության հարցերում առկա ցուցանիշներին և այս ուղղությամբ ՀՀ կողմից ցուցաբերված հանձնառությանը։

ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն անդրադարձ են կատարել ԵԽ կոնվենցիաներին միանալու ուղղությամբ ՀՀ կողմից տարվող աշխատանքներին, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի կարիքների հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերին։

Արարատ Միրզոյանը և Մայքլ Օ’Ֆլահերթին մտքեր են փոխանակել ներկայիս աշխարհաքաղաքական միտումների, տարածաշրջանային զարգացումների պայմաններում բազմակողմ հարթակների, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների արդյունավետ իրացման հնարավորությունների շուրջ։

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031