News.am-ի հետ զրույցում ՆԳ նախարարի խոսնակն ասել է. «Նշված զանգի հետ կապված կարող եմ ասել, որ ոստիկանությունը անմիջապես պարզել է զանգահարողի ինքնությունը, հայտնաբերել են զանգահարողին։ Դեպքը որևէ կապ չունի երեխայի կորելու հետ։ Զանգահարողը երեխա է եղել, որը անմիտ քայլ է արել։ Ես այս առումով նույնպես կցանկանայի մեր հանրությանը կոչ անել, որպեսզի չստուգված տեղեկություններ չհրապարակեն, այնպիսի քայլեր չձեռնարկեն, որոնք կխաղան ընտանիքի անդամների հուզական ֆոնի հետ, նրանք արդեն ծանր իրավիճակում են։ Կոչ կանենք, որպեսզի չճշտված,անհիմն տեղեկություններ չհրապարակեն»։
Ինչ վերաբերում է տեղեկությանը, թե գյուղում գնչուների են տեսել, Նարեկ Սարգսյանն արձագանքեց. «Նույնը կարող եմ ասել այդ տեղեկության հետ կապված։ Ծնողների կողմից նշված ժամի դրությամբ այդ փողոցում եղած բոլոր անձինք, բոլոր մեքենաները ստուգվել են, և այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ հիմնական վարկածը շարունակում է մնալ այն, որ երեխան գետն է ընկել։ Բայց կրկնում եմ, բոլոր տարբերակները զուգահեռ ստուգվում են։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում: