Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆասթ բանկ և Fastex Exchange հաշիվների միջև այժմ հնարավոր է փոխանցումներ կատարել

Մայիս 14,2025 10:12

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ֆասթ բանկը Fastex-ի հետ համատեղ ներդրել են նոր գործիքակազմ, որով հաճախորդները հնարավորություն ունեն փոխանցումներ կատարել իրենց բանկային և Fastex Exchange հաշիվների միջև առանց միջնորդավճարի։ Ֆասթ Բանկի հաճախորդներն այսուհետ հեշտությամբ կարող են լիցքավորել Fastex Exchange-ի իրենց հաշիվը՝ օգտագործելով Բանկում առկա միջոցները, և հակառակը։

Ֆասթ Բանկն առաջինն է Հայաստանում, որ  ապահով, արագ և առանց միջնորդավճարի կապ է ստեղծել հաճախորդների կրիպտոակտիվների և դրամային միջոցների միջև։ Գործիքակազմն ինտեգրված է Ֆասթ բանկ-ի և Fastex Exchange-ի հավելվածներում։

Հաճախորդները մուտք գործելով Բանկի հավելված՝ փոխանցումներ բաժնում ընտրում են Fastex տարբերանշանը, մուտքագրում Fastex Exchange-ի իրենց նույնականացման վեցանիշ թիվը՝ ID-ն, ու ելքագրման դրամային հաշվեհամարը, նշում են գումարի չափը և հաստատում գործարքը։ Fastex-ից փոխանցում կատարելիս՝ հաճախորդները սեղմում են Withdraw կոճակը, ընտրում դրամային հաշիվն ու նշում գումարի չափը, հաստատելուց հետո ընտրում են Ֆասթ Բանկի տարբերանշանը, ու գործարքը վայրկյանների ընթացքում կատարվում է։ Հավելենք նաև, որ գործարքները կատարվում են միայն հաճախորդի սեփական հաշիվների միջև։

Ֆասթ բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որտեղ հաշիվ բացելը կամ քարտ պատվիրելը պարզ է և արագ։ Ֆասթ Բանկում հնարավոր է պատվիրել ԱկնՔարտ բանկի հավելվածի միջոցով և ստանալ անվճար առաքմամբ, կամ ձեռք բերել Բանկի մասնաճյուղերից, որոնք աշխատում են 24/7 աշխատանքային գրաֆիկով։ Ֆասթ Բանկը ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031