ArmLur.am. Դատարանը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ծեծի գործով վճիռ կայացրեց։ Ծեծի գործով մեղադրյալ Արա Բադոյանը դատապարտվեց 3 տարի ազատազրկման, որից կալանավայրում կանցկացնի 1 տարի 11 ամիսը։
ArmLur.am-ի թղթակիցը դատարանից հայտնում է, որ որոշումից հետո Աջափնյակի դատարան շտապօգնություն կանչվեց, քանի որ Բադոյանի ինքնազգացողությունը վատացավ։
Հիշեցնենք` 2023 հունվարի 17-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Բադոյանը 2020 պատերազմի դադարեցման պայմաններից դժգոհ մի խումբ քաղաքացիների հետ հավաքվել էր մայրաքաղաք Երեւանում գտնվող ՀՀ կառավարության, Ազգային ժողովի վարչական շենքերի դիմաց, դրանց ներսում եւ ՀՀ վարչապետին հատկացված կեցավայրի մոտ, ուր կատարվում էին զանգվածային անկարգություններ:
Քնար Մանուկյան
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: