Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցության (ՄԱՍԿ) վարչությունում օրերս հարցը քննարկվել է եւ ձայների մեծամասնությամբ ընդունվել, սակայն Հակոբ Ասլանյանը դեմ է եղել։ Նա, պարզվում է, Փաշինյանին հեռացնելը միայն ընտրություններով է պատկերացնում։ Ասլանյանը երեկ չհերքեց տեղեկությունը, ասաց, որ դա ոչ մի տեղ տանող գործընթաց է․ «Ես սովոր չեմ մասնակցելու մի գործընթացի, որի հաջողությունը եւ իմաստը չեմ տեսնում։ Ես սովոր չեմ խալաստոյ կրակելուն»։ Ասլանյանը վստահ է՝ «ժողովրդավար» Հայաստանում ոչ մի ՔՊ-ական պատգամավոր չի համարձակվի մասնակցել Փաշինյանին հեռացնելու գործընթացին։ «Էդ ժողովրդավար երկրում ես այսօր դուրս եմ շպրտվել մի կուսակցությունից, որի համար 4 տարի դոշ եմ տվել»,- որպես ապացույց՝ նշեց նա։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: