Լրահոս
Օրվա լրահոսը

Ակբա բանկը կներկայացնի իր փորձը նորարարական տեխնոլոգիաների ոլորտում

Մայիս 14,2025 11:49

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մայիսի 15-ին Լոռիում կանցկացվի Silicon Mountains-ը, որտեղ Ակբա բանկը տեխնոլոգիական ոլորտի առաջատարների հետ միասին կբացահայտի մարզային ներուժը, ինչպես նաև կներկայացնի ոլորտում սեփական փորձը։

Silicon Mountains-ի կազմակերպիչ Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն արդեն երկրորդ անգամ ֆորումը կիրականացնի մայրաքաղաքից դուրս։ Այս առումով նախապատրաստվելը ելակետային է․ փորձի վերլուծում, ձեռքբերումների ամփոփում, նպատակների սահմանումներ, որոնք կարող են դառնալ հարթակ գործընկերների ու հանրության հետ լավագույն փորձով հաղորդակցվելու համար։

Ֆորումի ընթացքում այս տարի քննարկվող «Արհեստական բանականություն և ավտոմատացում», «Թվային ենթակառուցվածքներ», «Կիբեռանվտանգություն և տվյալների պաշտպանություն»  թեմաներն Ակբա բանկի գործունեության հիմքում են։

«2020-ին Ակբա բանկի գործարքների մոտ 25%-ն էր իրականացվում թվային պլատֆորմների միջոցով, այսօր բոլոր գործարքների 87%-ից ավելին իրականացվում է acba digital, acbaMax պլատֆորմի ու  այլ  թվային հարթակների միջոցով։ Այս առումով մեր համակարգերը պաշտպանված են ռազմականին մոտ  տեխնոլոգիաներով. acba digital-ը պաշտպանված է ծրագրային կոդի նկատմամբ կողմնակի միջամտությունից, այսինքն մենք  գիտենք, թե ինչ սարքավորումներով է հաճախորդը օգտագործում մեր  հավելվածը, ինչպես  նաև կիրառում ենք  բիոմետրիկ նույնականացման մեխանիզմներ, որն անհնար է դարձնում հավելվածի փոխարինումն այլ սարքավորման վրա զեղծարարության իրականացման նպատակով»,- նշել է Ակբա բանկի թվային պլատֆորմների և տեխնոլոգիաների տնօրեն Տիգրան Սիմոնյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031