Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ապրիլի 28-29-ը պաշտոնական այցով Հայաստանում էր և մի շարք հանդիպումներ է ունեցել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձեւաթղթի» համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի նախագահից ստացել է David Kakabadze & Enamel ապրանքանիշի ձեռագործ արծաթապատ եղջյուր գինի խմելու համար։
Գինի խմելու համար նախատեսված եղջյուրն արժեցել է 425 հազար 610 դրամ։
Էմմա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։