Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը դատապարտում է հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի դեմ իրականացվող հալածանքները։ Գործող ռուս-թուրքական կոլաբորացիոն վարչախումբը օր օրի ավելի բարբարոս վարքագիծ է դրսևորում լռեցնելու համար սեփական բանդիտական խմբավորման կոռուպցիոն հանցագործությունների բարձրաձայնումները։
«Իրավապահ մարմինների» անվան տակ հանդես եկող բանդաների ընդգծված հակամարդկային վարվելակերպը քաղաքացիների հետ շփման ընթացքում ցուցադրում է գործող ռեժիմի արժեքների ամբողջ ներկապնակը։ Այնպիսի տպավորություն է, որ վերջիններս հատուկ հրահանգավորվել են ստորացուցիչ պայմաններ ապահովել քաղաքացիներին բերման ենթարկելիս կամ ձերբակալելիս։
Ավելորդ է խոսել դատական համակարգից։ Գործադիրի կողմից պատվիրված ցանկացած գործով դատարանները անմիջապես կալանքի վճիռ են կայացնում։
Պետական բռնությունների և ահաբեկչության աննախադեպ աճը հուշում են գործող ռեժիմի խորացող անհանգստությունների և վախերի, ինչպես նաև սեփական հարստացման եղանակները գաղտնի պահելու անկարողության մասին։
Կարդացեք նաև
Պահանջում ենք անհապաղ ապահովել Լիլիթ Աղեկյանի կապը իր նախընտրած պաշտպանի հետ, ինչպես նաև ներկայացնել հանրությանը հետաքննող լրագրողի մեկամսյա կալանքի անհրաժեշտության ծանրակշիռ պատճառներ։
Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ