Իշխող ուժը ներկայացնող պատգամավոր Նարեկ Գրիգորյանը կարծում է, որ ընդդիմադիր կին պատգամավորները, երբ քննադատում են Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին եւ նրա նախաձեռնած՝ «Կրթվելը նորաձեւ է» շարժումը, դա անում են նախանձից ելնելով․ այս մասին նա այսօր հայտարարեց խորհրդարանում։ Իսկ նախանձում են, ինչպես ինքն է բացատրում, որովհետեւ Աննա Հակոբյանին եւ Նիկոլ Փաշինյանին մարդիկ շատ են սիրում եւ լավ են ընդունում։
«Երբ տիկին Հակոբյանը մարզեր է գնում, դուք պետք է տեսնեք, թե իրեն ո՜նց են դիմավորում, ո՜նց են սիրում»,- հայտարարեց Նարեկ Գրիգորյանը՝ հիշելով իր տատուն, որը հայտնի առածն է ասել ինչ-ինչ պարագաներում․ «Էշն ինչ գիտի՝ նուշն ինչ է»։
«Դե, անկիրթ մարդիկ չգիտեն՝ կրթվելու իմաստը որն է, այո, բոլորս կրթվելու կարիք ունենք»,- ասաց Նարեկ Գրիգորյանը։
Մինչ իր ելույթը սկսելը՝ կրթվելու կարիք ունեցող ՔՊ-ական պատգամավորը ողջունել էր խորհրդարան հյուր եկած աշակերտներին՝ ասելով․ «Մի քիչ կմեծանաք, կգաք Գավառ, ջրի ափին իրար հետ խորոված կանենք»։
Կարդացեք նաև
Քննադատելով ընդդիմադիր պատգամավորներին, նրանց իշխանության եղած շրջանը, Նարեկ Գրիգորյանը նաեւ ասաց․ «3000 տալիս էիք դասատուին, մի բուռում էլ՝ եղ ու կարագ, որ գային ցույցի»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ