Pastinfo.am կայքում հրապարակված «Վարչապետի աշխատակազմը գնել է 65 հատ ծաղկային կոմպոզիցիա՝ նրա՝ ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում» վերտառությամբ հոդվածի առնչությամբ հայտնում ենք, որ ծաղկեպսակների և մեխակների գնումը Վարչապետի աշխատակազմի կողմից իրականացվել է ողջ 2025 թվականի կարիքների համար՝ սգո և հիշատակի արարողությունների նպատակով:
Այսինքն, հոդվածում առկա ենթադրությունը, թե գնումն իրականացվել է փետրվարի 3-ին՝ որևէ կոնկրետ միջոցառման համար, իրականությանը չի համապատասխանում:
Հարկ ենք համարում ընդգծել, որ Վարչապետի աշխատակազմի 2025 թվականի կարիքների համար ծաղիկների և ծաղկային կոմպոզիցիաների ձեռքբերման նպատակով 2024 թվականին «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն կազմակերպվել է էլեկտրոնային աճուրդի եղանակով գնման ընթացակարգ։
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ