Լրահոս
Իմ քաղցր տատը…
Օրվա լրահոսը

ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկի համատեքստում դեսպան Սոֆիանոպուլոսը հայտնել է Հունաստանի լիակատար աջակցությունը

Մայիս 14,2025 14:52

Մայիսի 12-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին։ Նախարար Սարգսյանը ողջունելով դեսպան Սոֆիանոպուլոսին՝ անդրադարձել է Հայաստանի և Հունաստանի միջև ձևավորված բարեկամական հարաբերություններին՝ ընդգծելով գերատեսչական մակարդակով համագործակցությունն առավել խորացնելու անհրաժեշտությունը և առկա ներուժը։
Արտակարգ և լիազոր դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վերահաստատել է Հունաստանի պատրաստակամությունը՝ տարբեր ուղղություններով համագործակցությունը ընդլայնելու առումով։ Հանդիպման ընթացքում կողմերը առարկայական քննարկել են ոստիկանական համակարգում, քաղաքացիական պաշտպանության, ինչպես նաև միգրացիայի և քաղաքացիության ոլորտներում համագործակցության հնարավորությունները։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկին։ Այս համատեքստում դեսպան Սոֆիանոպուլոսը հայտնել է իր երկրի լիակատար աջակցությունը։ Հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության առավել ամրապնդմանը վերաբերող այլ հարցեր՝ նախանշելով հետագա քայլերը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ  ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031