Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձ է արվում ներկայացնել, թե իբր Լևոն Քոչարյանի մարմնի վրա առկա բռնության հետքերն առաջացել են ինքնավնասման պայմաններում. Էրիկ Ալեքսանյան

Մայիս 14,2025 15:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը

Դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՀ քննչական կոմիտեի նախագահին պարզաբանելու համար թե ինչ փուլում է գտնվում ՀՀ ԱԺ պատգամավոր Լեւոն Քոչարյանի այն գործը, որի շրջանակներում վերջինս ունի տուժողի կարգավիճակ։

Հանրության աչքի առաջ է եղել, թե ինչպես են ոստիկանները բռնության ենթարկում Լեւոն Քոչարյանին, ընդ որում՝ քննության ընթացքում անձինք են հարցաքննվել, որոնք հաստատել են այդ փաստը, իսկ Լեւոն Քոչարյանի մարմնի վրա բռնության հետքերի եւ մարմնական վնասվածքների առկայությունը հաստատվել է նաեւ դատաբժշկական փորձաքննությամբ, սակայն 2023 թվականի սեպտեմբեր ամսից մինչ օրս ոստիկանները պատասխանատվության չեն ենթարկվել։ Ընդ որում՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը ԱԺ նիստի ժամանակ հայտնել է, որ նմանատիպ գործերի դեպքում գործուն քայլեր անելու համար կարեւոր նշանակություն ունի հենց դատաբժշկական եզրակացությունը, որը Լեւոն Քոչարյանի դեպքում առկա է, մինչդեռ ակնհայտ է, որ այս մոտեցումն անտեսվում է պատգամավորի գործի դեպքում եւ զավեշտալի ձեւով փորձ է կատարվում ներկայացնել իրողությունն այնպես, թե իբր Լեւոն Քոչարյանի մարմնի վրա առկա բռնի հետքերն առաջացել են ինքնավնասման պայմաններում։

Հ.Գ. Քրեական վարույթը նախաձեռնվել է խոշտանգման հատկանիշներով, որն, ի դեպ, վաղեմություն չունի, հետեւաբար վաղ թե ուշ ոստիկաններին պատասխանատվության կանչելը անխուսափելի է։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031