Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը Հնդկաստանին կոչ է անում ուշադիր լինել հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում

Մայիս 14,2025 15:52

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ազատություն». Պաշտոնական Բաքուն կոչ է անում Դելիին «ուշադիր լինել հայ – ադրբեջանական հարաբերությունների հարցում»։ Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Յալչին Ռաֆիևը՝ մեկնաբանելով Հնդկաստանի և Պակիստանի միջև վերջերս ծագած լարվածությունն ու Բաքվի անվերապահ աջակցությունն Իսլամաբադին։

«Պակիստան-Հնդկաստան հակամարտության հարցում Ադրբեջանի տեսակետը հիմնված է միջազգային իրավունքի նորմերի վրա։ Հնդկաստանը և այլ երրորդ պետություններ պետք է ուշադիր լինեն հայ – ադրբեջանական հարաբերությունների հարցում, որոնք այժմ փխրուն փուլում են», – ասել է ադրբեջանցի դիվանագետը:

«Մենք ակնկալում ենք, որ բոլոր պետությունները, այդ թվում՝ Հնդկաստանը, այնպիսի կոնկրետ քայլերի չեն դիմի, որոնք կարող են հարված հասցնել [հայ – ադրբեջանական] կարգավորման գործընթացին», – հայտարարել է Ռաֆիևը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031