Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Նիկոյան. Իսկ ով ասաց, որ առաջադրվելու է Ռոբերտ Քոչարյանը, որ գործելու է Քոչարյան-ՀՅԴ դաշինքը․ «Ա1+»

Մայիս 14,2025 16:08

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ա1+». «Մենք դեռ չենք մտածում 2026թ․ ընտրությունների մասին, որովհետև դա հեռու է։ Մինչ այդ Ն․Փաշինյանը կարող է մեր երկրի հետ այնպիսի ավերածություններ անել, որը միգուցե անդառնալի լինի։ Մտածում ենք արտահերթ ընտրությունների, ցանկացած տարբերակի մասին»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը՝ անդրադառնալով 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե ինքն իշխանափոխության ծրագիր ունի։

Իսկ Հայկ Մամիջանյանն անցած շաբաթ հայտարարել էր, թե եթե նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը դառնա վարչապետի թեկնածու, իրենք կսատարեն նրան։ Ս․Նիկոյանն էլ լրացնում է, եթե ԱԺ ընտրություններից հետո ձևավորվի խորհրդարան, և առաջինը լինի Ռ․Քոչարյանի ղեկավարած ուժը, ապա իրենք, կարող է, նրան օժանդակեն։ Բայց եթե ՀՀԿ-ն ստանա ավելի շատ ձայներ, ապա Ռոբերտ Քոչարյանն ու ՀՅԴ-ն պետք է կանգնեն իրենց կողքին։ «Իսկ ով ասաց, որ առաջադրվելու է Ռ․Քոչարյանը, իսկ ով ասաց, որ գործելու է ՀՅԴ-Քոչարյան դաշինքը։ Դուք իրենց հարցրեք, թե եթե ՀՀԿ-ն ավելի ձայներ տանի, օժանդակելո՞ւ եք, որ առաջադրի վարչապետի թեկնածու։ Սկզբունքը մեկն է, մեկ վայրկյան շուտ ազատվել Ն․Փաշինյանից»,- հավելեց նա։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031