Լրահոս
Օրվա լրահոսը

Երեք եղբայրները զոհվել են մեկ շաբաթվա ընթացքում՝ Արցախյան վերջին պատերազմի օրերին. «Ապառաժ»

Մայիս 14,2025 16:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ապառաժ». ԱՎԱՆԵՍՅԱՆ ԴԱՎԻԹ ԽՈՐԵՆԻ. Ծնվել է 1987թ. հունվարի 21-ին Ստեփանակերտ քաղաքում։

Դավիթը իր գերակտիվ և մեծ նվիրումով զինծառայության տարիներին գրեթե միշտ գտնվելով առաջնագծում, պարբերաբար արժանացել է ԱՀ ՊԲ -ի կողմից պատվոգրերի, իսկ ծնողներին ուղարկվել է շնորհակալագիր` ճիշտ դաստիարակության և հայրենիքն արժանի զավակ մեծացնելու համար։

2023թ. սեպտեմբերի 19-յան Արցախյան վերջին մեկօրյա պատերազմին Դավիթը նույնպես մասնակցում է և իրենց զորակազմով հանդերձ հայտնվում  շրջափակման մեջ։

Երեք օր Դավիթից լուր չունենալուց հետո բարեբախտաբար ծնողներին հայտնում են, որ Դավիթը ողջ է։

Դավիթը այնքան սուր միտք ուներ, որ շրջափակման մեջ գտնվելով անգամ իր բազմաթիվ ու տարատեսակ հարցերի արդյունքում հարազատներին չի հաջողվում թաքցնել այն փաստը, որ զոհվել է իր հարազատ կրտսեր եղբայրը` Սասունը և մորեղբոր տղան` Արայիկը։

Զինակից ընկերների խոսքերով Դավիթը ահավոր ծանր է տանում եղբայրների զոհվելու լուրը, չիմանալով որ ընդամենը երկու օր հետո իր անունը նույնպես կհայտնվի անմեղ զոհերի անունների շարքում։ Չնայած նրան որ, մեծ ջանքերի արդյունքում մի կերպ հաջողվում և Դավիթին ազատում են շրջափակումից սեպտեմբերի 24-ին ուշ երեկոյան, բայց Դավիթին չի հաջողվում նույնիսկ ներկա գտնվել եղբայրների վերջին հրաժեշտին` հուղարկավորությանը։

Դաժան օրերի տանջալից ապրումներից ընդամենը երկու օր անց ցավոք սրտի կտրվում է նաև Դավիթի կյանքը թելը։

Փամփուշտը խնայեց Դավիթի կյանքը, բայց չխնայեց չարաբաստիկ պայթյունի կրակը։

Դավիթը զոհ է դառնում սեպտեմբերի 25-ին

Հայկազով կոչվող տեղանքում տեղակայված ՊԲ-ին պատկանող վառելիքա-քսուքային պահեստի պայթյունի կրակին։

Սեպտեմբերի 26-ին ծայրահեղ ծանր վիճակում ուղղաթիռով Դավիթին տեղափոխում են ՀՀ, սակայն բժիշկներին չի հաջողվում փրկել Դավիթի կյանքը։

2023թ. սեպտեմբերի 27-ին Դավիթը անմահանում է ՀՀ այրվածքաբանական կենտրոնում։

Երեք եղբայրներ զոհվում են մեկ շաբաթվա ընթացքում` 2023թ. սեպտեմբերին` Արցախյան վերջին պատերազմի օրերին։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031