Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի համահիմնադիր, իրավապաշտպան Հովհաննես Խուդոյանի ֆեյսբուքյան գրառումը
Այսօր ԱԺ-ում հնչած մի ելույթով փորձ կատարվեց մաքրել իշխանությանը ոստիկանական բռնությունների խարանից:
Առաջարկում եմ թարմացնել հիշողությունը՝ վերընթերցելով ՔԻՀԿ-ի ու Հայաստանի հելսինկյան կոմիտեի համատեղ զեկույցը անցած տարվա հունիսի 12-ի իրադարձությունների վերաբերյալ:
Զեկույցում հստակ տեսանյութերով հիմնավորվում է, որ ոստիկանությունը օրենքով արգելված հատուկ միջոցներ է կիրառել խաղաղ ցուցարարների դեմ` առանց դրա նվազագույն անհրաժեշտության: Նշված գործողությունը կրել է բացառապես ուժի ցուցադրության ու պատժի նպատակ:
Նույն օրը այդ բռնությունը արդարացվել է վարչապետի ու արբանյակների կողմից` խրախուսելով հաջորդող տարում բոլոր ոստիկանական բռնությունները:
Կարդացեք նաև