Լրահոս
Դեբեդը բարկացել է
Օրվա լրահոսը

Երկամյա տղայի որոնողական աշխատանքները կատարվում են նաև Աղբյուրակի ջրամբարում. Shamshyan.com

Մայիս 14,2025 17:40

Shamshyan.com. Երեկ՝ մայիսի 13-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի, Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդանի, Չարենցավանի, Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատների փրկարարներն ու Սևանի ջրասուզակները շարունակել են և այսօր էլ՝ մայիսի 14-ին, շարունակում են Մարմարիկ գետում նույն գյուղի բնակիչ 2-ամյա տղայի որոնողական աշխատանքները:

Երեկ և այսօր երեխայի որոնողական աշխատանքները շարունակվել են նաև Աղբյուրակի ջրամբարում, ժողովրդին հայտնի Ծովինարի ջրամբարում, որտեղ փրկարարները և մի քանի կամավորներ փչովի նավակներով մի քանի ժամ շարունակ որոնողական աշխատանքներ են կատարել:

Փրկարարները օգտագործել են անօդաչու թռչող սարքեր և ջրի հատակը նկարահանող սկաներներ:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031