Ակտիվիստ Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը
Ո՛չ փողը կա, ո՛չ էլ մանկապարտեզը։
2023թ-ին 147-րդ մանկապարտեզը պետք է հանձնվեր շահագործման, սակայն մինչ այժմ այն չի գործում։ Ավելի զավեշտալին այն է, որ այդ չգործող մանկապարտեզի աշխատանքների համար արդեն վճարվել է ամբողջ գումարի 90 տոկոսը։ Փաստորեն՝ գումարը վճարված է, մանկապարտեզը՝ չի գործում։ Եվ, իհարկե, ըստ իշխանությունների՝ այս ամենում մեղավոր է Պուտինը, ոչ թե իրենք։
147-րդ մանկապարտեզը չպետք է նորոգվեր, քանի որ այն վթարային էր և ենթակա է քանդման։ Բայց թալանի սխեման այլ որոշում է թելադրել։ Որոշել են այնուամենայնիվ «նորոգել»՝ քանդման ենթակա շենքը։ Եվ դրա համար վճարվել է 237 միլիոն դրամ՝ այսինքն` գումարի 90%-ը վճարված է։ Իսկ շենքը շահագործման ենթակա չէ։
Կրկնեմ՝ այն ենթակա է քանդման։
Հիանալի ծրագիր է՝ փող թալանելու համար։ Արագի մեջ թքել-կպցնելով «բարեկարգում» են անորակ վթարային շենքը, որից հետո պարզվում է, որ այն իրականում շահագործման ենթակա չէ։ Եվ այդ ամբողջ գումարը՝ արդեն վճարված է, ո՛չ փողը կա, ո՛չ էլ մանկապարտեզը։
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը
Երևան քաղաքի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանի և բլոգեր Արթուր Չախոյանի կողմից այսօր հրապարակված թիվ 147 մանկապարտեզի հիմնանորոգման ենթադրյալ չարաշահումների և կոռուպցիայի վերաբերյալ տեղեկությունների կապակցությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ դեռևս 2023 թվականին ՀՀ քննչական կոմիտեի կողմից հարուցվել է քրեական վարույթ նշված մանկապարտեզի վերաբերյալ։