Լրահոս
Իմ քաղցր տատը…
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյան. «Ահա թե ինչպես են փորձում կարգավորել Հայաստան–Թուրքիա հարաբերությունները՝ Թուրքիայի դրոշը այրելը դատապարտող մեր իշխանությունները։ Դուք խայտառակություն և ամոթ եք»

Մայիս 14,2025 19:50

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է․

«Իբր հայ-թուրքական հարաբերություններ կարգավորող իշխանության ներկայացուցիչ և Ազգային ժողովի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը իր ընդդիմախոս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա որդուն վիրավորելու նպատակով հայտարարում է, որ ժողովուրդը ասում է, թե Ռոբերտ Քոչարյանի հայրը թուրք է։ Իսկ դրանից հետո ամբիոնին է մոտենում մեկ ուրիշ կարկառուն ՔՊ-ական՝ Արսեն Թորոսյանը, և զայրանքով նշում.

«Ով մեզ ասի թուրք՝ նրա մերն էլ, հերն էլ, լավն էլ, ընտանիքն էլ»։

Ահա թե ինչպես են փորձում կարգավորել Հայաստան–Թուրքիա հարաբերությունները՝ Թուրքիայի դրոշը այրելը դատապարտող մեր իշխանությունները։

Դուք խայտառակություն և ամոթ եք։

Սակայն, ցավոք, հենց դուք եք մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս, ներկայացնում թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս…»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031