«Մոսկովյան պարադից ինձ համար պարզ էր հետեւյալը, որ եթե մայիսի 9-ի խորհուրդը Հիտլեր կապուտն է, ապա Նիկոլ Փաշինյանի դեպքում իր այցը ստացվեց՝ Նիկոլ, թարս կապուտ: Ինչո՞ւ, որովհետեւ մենակ Նիկոլը կարող էր ԵՄ-ից նախազգուշացումն անտեսել, դժգոհություն առաջացնել, գնալ Մոսկվա, այնտեղ էլ դժգոհություն առաջացնել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով մայիսի 9-ի կապակցությամբ Փաշինյանի՝ Մոսկվա կատարած վերջին այցելությանը:
Աշոտյանի խոսքով՝ միայն Նիկոլ Փաշինյանը կարող էր նման քայլ անել, որից դժգոհ մնար թե՛ Մոսկվան, թե՛ Եվրամիությունը. «Դա իրենց արտաքին քաղաքականության ֆանտաստիկ խայտառակ ձախողումների հերթական արձանագրումն է»:
Անդրադառնալով Ազգային ժողովում ՔՊ-ականների, իր որակմամբ՝ «վերջին ջղաձգումներին»՝ պարոն Աշոտյանը մեջբերեց ռուս դրամատուրգ Անտոն Պավլովիչ Չեխովի խոսքերից. «Չես կարող կեղտից պահանջել, որ նա կեղտ չլինի: Բայց այդ արտահայտությունը շարունակություն ունի, չես կարող մեղադրել ոսկու ձուլակտորին, որը կյանքի բերումով հայտնվել է ցեխի մեջ: Սա էլ իմ ընդդիմադիր ընկերներին աջակցություն»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ