Լրահոս
Իմ քաղցր տատը…
Օրվա լրահոսը

Հայաստանը դիտարկում է ԱՄՆ-ի առաջարկած խաղաղության նոր ձևաչափերը. ՍիվիլՆեթ

Մայիս 14,2025 21:33

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը չի բացառում տարածաշրջանում խաղաղության նախաձեռնություններին միանալու հնարավորությունը՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ի հետ երկխոսության շրջանակում քննարկվում են խաղաղությանը նպաստող տարբեր ձևաչափեր։

ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը, ի պատասխան ՍիվիլՆեթի հարցման, նշել է․ «Ամերիկյան կողմի հետ երկխոսության շրջանակներում քննարկվում են տարբեր թեմաներ. ինչպես ձևավորված ռազմավարական գործընկերությունը, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնությունները, իհարկե, կարող են նոր հնարավորություններ տալ»:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել էր, որ Հայաստանը, Ադրբեջանը, Լիբանանը, Սիրիան և Լիբիան կարող են միանալ խաղաղության Աբրահամյան համաձայնագրերին։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031