Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն, ինչ խորհրդարանում տեղի ունեցավ, այլանդակության դրսևորում էր, որը հարիր չէ որևէ խորհրդարանի»․ Տիգրան Աբրահամյան

Մայիս 15,2025 15:08

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մեր խմբակցությունը հարցուպատասխանին չի մասնակցում։ Հատկապես 2022-ից հետո մեր երկու գործընկեր խմբակցությունների միջև կա մարտավարական փոփոխություն այն պատկերացումների շուրջ, թե ինչպիսին մեր մասնակցությունը պիտի լինի խորհրդարանում»,-լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով խորհրդարանում տեղի ունեցած վիճաբանությանը և հարցին՝ արդյոք այդ պայմաններում նպատակահարմա՞ր է, որ ընդդիմությունը մասնակցի նիստերին, այսպես պատասխանեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Տիգրան Աբրահամյանի ձևակերպմամբ՝ այն, ինչ խորհրդարանում տեղի ունեցավ, այլանդակության դրսևորում էր, որը հարիր չէ որևէ խորհրդարանի։

Ըստ նրա՝ դա հրահրվում է իշխանության կողմից․ «Անընդհատ հրահրվել ու հրահրվելու է իշխանության կողմից։ Այս իրավիճակը ագրեսիվանալու է, քանի որ իշխանությունը խնդիր ունի ամեն գնով պաշտպանելու սեփական քաղաքական առաջնորդին և իրենց շատ սիրելի նախընտրական տրամաբանության ներքո։ Յուրաքանչյուրը փորձում է արևի տակ իր տեղը գտնել։ Որքան մոտենա 2026-ի շեմը, իշխանությունը փորձելու է ավելի շատ իր առաջնորդին իր հավատարմությունը ցույց տալ։ Դա նաև դրա դրսևորումներից մեկն է»։

Հարցին՝ Դուք միայն իշխանությա՞ն պահվածքն եք այլանդակություն գնահատում, թե՞ նաև Լևոն Քոչարյանի, Տիգրան Աբրահամյանն այսպես պատասխանեց․ «Մենք խոսում ենք դրսևորման մասին, խոսում ենք խորհրդարանում տեղ գտած բարքերի մասին, որը հրահրվել է իշխանության կողմից, որի արտահայտությունը եղել է նաև երեկ։ Դա չի եղել ոչ առաջինը, ոչ վերջինը»։

Լրագրողների հստակեցմանը՝ ո՞ւմ արածն էր այլանդակության, Տիգրան Աբրահամյանն այսպես արձագանքեց․ «Իշխանության դրսևորածը հավաքական առումով»։ Լրագրողների հիշեցմանը՝ Լևոն Քոչարյանն էլ է հայհոյել, Տիգրան Աբրահամյանն այսպես պատասխանեց․ «Ո՞վ է հայհոյել։ Ես տեսել եմ այն, ինչ տեսանյութերով արտահայտված է եղել։ Ներկա չեմ եղել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031