Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյանին հայհոյած փաստաբանը չի ներկայացել Փաստաբանների պալատում կարգապահական հանձնաժողովի նիստին

Մայիս 15,2025 15:25

Երեկ ՀՀ փաստաբանների պալատում տեղի է ունեցել կարգապահական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում պետք է քննարկվեր նաեւ հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դիմումը՝ փաստաբան Սմբատ Մինասյանին պատասխանատվության ենթարկելու՝ արդեն իսկ հարուցված կարգապահական վարույթի գործով հարցը: Սմբատ Մինասյանը նիստին չի ներկայացել:

Էդգար Ղազարյանը միջնորդություն է ներկայացրել իրեն լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու հնարավորություն ընձեռելու համար: Հանձնաժողովը միջնորդությունը բավարարել է: Հաջորդ նիստը նշանակել է մայիսի 29-ին, ժամը 18:30-ին:

Հիշեցնենք, որ 2024 թ. նոյեմբերի 20-ին Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Աջափնյակ 1» նստավայրում պաշտպան Սմբատ Մինասյանը հենց նիստերի դահլիճում տուժող Էդգար Ղազարյանի հասցեին վիրավորանքներ եւ սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել՝ այդպիսով անհարգալից վերաբերմունք դրսեւորելով նաեւ դատարանի նկատմամբ:

Դատարանում քննվում էր 2022 թվականի հոկտեմբերի 18-ին կատարվածը, երբ իրենց շենքի բակում Էդգար Ղազարյանի նկատմամբ երկու անձինք բռնություն էին գործադրել: Նրանց աջակցել է երրորդ անձը, որը նրանց բերել է դեպքի վայր եւ բռնության տեսարանը տեսանկարահանել:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031