Լրահոս
Օրվա լրահոսը

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Մոսկովյան փողոցում

Մայիս 15,2025 15:50

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու, ինչպես նաև հանրային տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով ս.թ. մայիսի 17-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Մասնավորապես՝ Մոսկովյան փողոցում՝ Նալբանդյան փողոցից դեպի Աբովյան փողոց հատվածում, կառանձնացվի հանրային տրանսպորտի համար առանձնացված գոտի:
Հանրային տրանսպորտի երթուղինների ուղեգծերը կկազմակերպվեն նախկին՝ Խանջյան – Նալբանդյան – Իսահակյան- Աբովյան փողոցների փոխարեն՝ Խանջյան – Մոսկովյան – Աբովյան փողոցներ հետագծով:

Ինչպես նաև Խանջյան – Նալբանդյան – Մոսկովյան փողոցների խաչմերուկում կարգելվեն ձախ շրջադարձերը Խանջյան փողոցից դեպի Նալբանդյան փողոց և Մոսկովյան փողոցից դեպի Նալբանդյան փողոց:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031