ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը
Ֆիրդուսիի մեծարման և պարսից լեզվի պաշտպանության միջազգային օրը ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում անցկացվող գիտաժողովի ընթացքում ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի և դեսպանության մշակույթի խորհրդական Մոհամմադ Ասադիի կողմից պարգևատրվեցի պարսից լեզվի տարածման և իրանագիտության ոլորտում ունեցած խիստ համեստ ներդրման համար։