Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիկին Մկրտչյան, ընդհանրապես դուք խի՞ եք եկել, դուք որեւէ օգուտ չեք տալիս»․ լեզվակռիվ Աննա Մկրտչյանի եւ Ռուբեն Ռուբինյանի միջեւ

Մայիս 15,2025 17:01

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Տիկին Մկրտչյան, ընդհանրապես դուք խի՞ եք եկել, ես ձեզ առաջարկում եմ հետեւել «Հայաստան» խմբակցության օրինակին եւ հելնել՝ գնալ ստեղից։ Ընդհանրապես, դուք որեւէ օգուտ չեք տալիս։ Իշխանազավթն էլ դուք եք, ձեր քաղաքական հայրիկը, բիոլոգիական հայրիկը եւ մնացածը։ Ցտեսություն»,- ԱԺ նիստում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Խորհրդարանը 56 «կողմ», 2 «ձեռնպահ», դեմ՝ զրո, քվեարկությամբ՝ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։

«Պատիվ ունեմ» խմբակցությունը «ձեռնպահ» էր քվեարկել նաեւ առաջին ընթերցման ժամանակ։ Իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանն էլ տարակուսեց նման քվեարկության համար՝ դիմելով մասնավորապես Տիգրան Աբրահամյանին, որն, ըստ Արմեն Խաչատրյանի, անընդհատ խոսում է բանակի, ռազմական ոլորտի մասին, քննադատում է, բայց նման կարեւոր հարցին «ձեռնպահ» է քվեարկում։

Երեկվա քաշքշոցից հետո «Հայաստան» խմբակցությունն այսօր արտահերթ նիստին չմասնակցեց։

Երկրորդ ընթերցման քվեարկությունից հետո, վարման կարգով խոսք վերցրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը եւ ասաց․ «Ցավալի է, բայց ոչ մի նախագիծ, այդ թվում նաեւ ՝ ռազմարդյունաբերությանը վերաբերող, ի զորու չի լինելու փոխել այն փաստը, որ իշխանազավթը 6 միլիարդից ավել զենք-զինամթերք է հանձնել Ադրբեջանին։ Ցավալի է, բայց այս նախագիծն ի զորու չի լինելու փոխել այն փաստը, որ իշխանազավթը հրաժարվում է վերադարձնել Ադրբեջանի կողմից օկուպացված ՀՀ տարածքները։ Վերջիվերջո, ոչ այս նախագիծը, ոչ էլ որեւէ այն նախագիծ չի փոխելու այն փաստը, որ Նիկոլը չկրակելու հրաման է տվել Հայաստանի հանրապետության զինվորին․ չպաշտպանվելու եւ չպաշտպանելու»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031