Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի նախկին մարզպետը՝ Վարդան Ղուկասյանի խորհրդական

Մայիս 15,2025 21:12

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Շիրակի նախկին մարզպետ, ՀՅԴ-ական Հովսեփ Սիմոնյանը նշանակվել  է Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խորհրդական։

Նշենք, որ նախքան մարզպետի պաշտոնում նշանակվելը նա զբաղեցնում էր Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալի պաշտոնը։

Aravot.am-ի հետ զրույցում Հովսեփ Սիմոնյանը պարզաբանեց, որ  քաղաքապետի խորհրդական է նշանակվել ֆինանսական գծով․ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը թե՛ ՀՅԴ Շիրակի մարզային կառույցին և թե՛ իրեն անձնապես է առաջարկել այս պաշտոնը՝ այսպիսով սկիզբ դնելով համագործակցության։

Նախկին մարզպետը համաձայնել է, քանի որ իր խոսքերով՝ յուրաքանչյուր գիտակից մարդ, առավել ևս մասնագետ պարտավոր է հայրենիքին ու իր քաղաքին օգուտ տալ։

«Մեզանից յուրաքանչյուրը ինչ հնարավորություն ունի, պիտի անի իր քաղաքի, երկրի, հայրենիքի համար և պիտի անի համախմբված՝ վերջ դնելով մեր երկրում տիրող  անհանդուրժողականությանն ու  ատելության մթնոլորտին։

Ազգովի վատ տեղ ենք գնում, պիտի միասնական լինել, համախմբվել՝ գալիք սերունդներին լավ պետություն, լավ քաղաք թողնելու համար, ոչ մեկը չի հիշելու՝ ով էր նախարարը, բայց կհիշեն՝ ով լավ գործ արեց, ով՝ վատը։

Բազմաթիվ խնդիրներ են ծառացել քաղաքի առաջ, ոչ մեկը չպիտի մտածի, թե պաշտոն ստանձնելով՝ գնում ես վայելելու, չկա նման բան, կա տանջանք, չարչարանք։ Օրենքի կետով պիտի աշխատենք, որ ճիշտ կառավարում իրականացնենք, որ մեր խնդիրների մեջ թաղված քաղաքին օգուտ տանք, որակյալ ծառայություններ մատուցենք։

Պաշտոնյան ժողովրդի ծառան է», -ասաց Հովսեփ Սիմոնյանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031