Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ մարդիկ քաղաքականապես վերանալու են»․ Արթուր Հովհաննիսյանը կիսում է Արսեն Թորոսյանի՝ քաղաքական վենդետայի մոտեցումը

Մայիս 16,2025 12:04

«Քաղաքական վենդետա ասելով՝ մեր գործընկերը նկատի ունի մեր քաղաքական հանձնառությունների մինչեւ վերջ իրականացում, որոնց արդյունքում, այո, այդ մարդիկ քաղաքականապես վերանալու են։ Սա նկատի ունի իմ գործընկերը եւ ես չեմ կարող այս տեսանկյունը չկիսել»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին։

Այս շաբաթվա ընթացքում ԱԺ-ում տեղի ունեցած հերթական վեճի հաջորդ օրը իշխանական պատգամավոր Արսեն Թորոսյանը նաեւ իր ֆեյսբուքյան էջում էր անդրադարձել միջադեպին՝ ասելով, որ քաղաքական վենդետա է լինելու։

Հարցին՝ չի՞ կարծում, որ Արսեն Թորոսյանի նկատմամբ էլ պետք է վենդետա լինի, իշխանական պատգամավորը պատասխանեց․ «Հարցադրումը որեւէ հիմնավորում չի կարող ունենալ, որովհետեւ քաղաքական վենդետա ու, առհասարակ, վենդետա են իրականացնում այն մարդկանց նկատմամբ, որոնք մեղավորություն ունեն ու անունները, որ համեմատում եք, ընդհանրապես համեմատելու չեն։ Խնդրում եմ՝ չխառնեք մարդկանց անուններն ու վարքը․ դուք Լեւոն Քոչարյանի բառամթերքը համեմատում եք Արսեն Թորոսյանի բառամթերքի հե՞տ։ Լեւոն Քոչարյանը տվել է սեռական բնույթի հայհոյանք՝ իր ողջ պերճանքով ու դրան եղել է պատասխան»,- վրդովվեց ՔՊ-ական պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իշխանական պատգամավորներն անդրադարձան նաեւ երեկ՝ ադրբեջանական լրատվամիջոցին Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին ՝ վերահաստատելով Խաղաղության պայմանագրի շուրջ իրենց մոտեցումները։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031