Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ հրաժարական տվեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը․ ՔՊ-ականների մեկնաբանությունները

Մայիս 16,2025 12:20

«Տիկին Գասպարյանն իր հրաժարականի վերաբերյալ հրապարակային բացատրություն է տվել, դրան ավելացնելու եւ նրա հայտարարությունը մեկնաբանելու անհրաժեշտություն չեմ տեսնում»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հրաժարականին վերաբերվող հարցին։ Լրագրողը հարցրեց՝ հրաժարականը կապ ունի՞ ենթադրյալ կոռուպցիոն պատմությունների հետ, որոնք նրա անվան հետ են կապված․ այդ մասին բազմաթիվ հրապարակումներ կան։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Լրագրողը պնդեց հարցը՝ շինթույլտվություններ, կադաստրային արժեքից ցածր հողի վաճառքներ, ընտանիքի անդամների հետ գնումներ․ այս ամենն ազդեցություն չի՞ ունեցել իր հրաժարականի վրա։ Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց՝ չկա թեմա, որը կապ ունի կոռուպցիայի կամ հովանավորչության հետ. «Անկախ մարդու անուն-ազգանունից, քաղաքական պատկանելիությունից, եթե որեւէ մեկը ներգրավված կլինի որեւէ կոռուպցիոն, հովանավորչության գործարքի մեջ, պատժվելու է օրենքի ողջ խստությամբ, եթե հատկապես լինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմից»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը Վաղարշապատի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից: Համայնքի ղեկավար տիկին Դիանա Գասպարյանն այսօր հրաժեշտ տվեց աշխատակազմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031