Լրահոս
Օրվա լրահոսը

Արի՛ ժամանակի միջով ճամփորդելու. Team-ի Կապի թանգարանը միացել է թանգարանային տոներին

Մայիս 16,2025 16:56

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մայիսի 16, 2025թ., Երևան. Team Telecom Armenia-ն հրավիրում է ժամանակի միջով ճամփորդելու. տարածաշրջանում Կապի միակ թանգարանը միացել է տարվա ամենաթանգարանային տոներին:

Մայիսի 17-ին՝ Թանգարանների գիշերը, և մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, Կապի թանգարանի այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու Հայաստանում հեռահաղորդակցության էվոլյուցիային:

Թանգարանում ցուցադրված են տարբեր ժամանակներում օգտագործված կապի սարքավորումներ՝ 19-րդ դարից սկսած մինչև ֆիքսված, բջջային և ինտերնետ կապի թվային ժամանակակից միջոցներ։

Թանգարանը խոստանում է ինտերակտիվ ու հիշարժան փորձառություն. այցելուները կարող են պրոֆեսիոնալ էքսկուրսավարի ուղեկցությամբ ոչ միայն ուսումնասիրել, այլև փորձարկել տասնամյակների վաղեմության տարբեր սարքավորումների աշխատանքը՝ զգալով տեխնոլոգիական առաջընթացը:

Թանգարանը Երևանի Կապի շենքում է՝ Ազատության 24/1 հասցեում, տոնական օրերին կգործի 15:00-21:00-ն:

Տոնական օրերից բացի մյուս օրերին ևս թանգարանը սպասում է կապի պատմությամբ հետաքրքրված այցելուներին: Անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ զանգահարելով 010410410 հեռախոսահամարին կամ գրելով [email protected] էլեկտրոնային հասցեին: Մուտքն ազատ է:

 Տեղեկություն Team Telecom Armenia-ի մասին

Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։ Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031