Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստում քննարկվել են էլեկտրոնային առևտուրը կարգավորող օրենսդրական շրջանակի վերաբերյալ հետազոտությամբ վերհանված հիմնահարցերը և դրանց հնարավոր լուծումները

Մայիս 16,2025 17:32

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ մայիսի 16-ին կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը։
Քննարկվել են ՀՀ-ում էլեկտրոնային առևտուրը կարգավորող համապարփակ օրենսդրական շրջանակի վերաբերյալ հետազոտության շրջանակներում վերհանված հիմնահարցերը և դրանց հնարավոր լուծումները։

Մասնավորապես, քննարկվել են փոփոխությունները վճարահաշվարկային ծառայություններին վերաբերող կարգավորումներում, ՀԴՄ-ն Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի միջոցով դուրս գրելու թույլատրելի դեպքերի ընդլայնման հնարավորությունները։

Օրակարգային թեմաների թվում էին նաև էլեկտրոնային առևտրի հարթակներում հարկային հաշիվների դուրսգրման նոր մեխանիզմների ներդրման հնարավորությունները, օտարերկրյա պետությունների տարածքից ՀՀ ռեզիդենտներին մատուցվող Էլեկտրոնային ծառայությունների մասով ԱԱՀ հաշվարկների ներկայացման կարգերին առնչվող մի շարք հարցեր։

Փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ Զարգացման Խորհրդի մասնագիտական աջակցությամբ զբաղվում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031