Լրահոս
Օրվա լրահոսը

Բրյուսելում քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի, քաղաքացիական պաշտպանության, կլիմայի և շրջակա միջավայրի ոլորտներում զարգացումները

Մարտ 23,2026 18:35 Share

Այսօր Բրյուսելում կայացել է ԵՄ–Հայաստան էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողությունների և քաղաքացիական պաշտպանության հարցերով ենթակոմիտեի 9-րդ նիստը։

Քննարկվել են էներգետիկայի, տրանսպորտի, քաղաքացիական պաշտպանության, կլիմայի և շրջակա միջավայրի ոլորտներում զարգացումները, ինչպես նաև Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքն ու ԵՄ աջակցության ծրագրերը։

Հայկական պատվիրակությունը գլխավորում էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։

Պատվիրակության կազմում էին նաև նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը, ՏԿԵՆ արտաքին կապերի վարչության պետ Լիլիթ Սարոյանը, ՆԳՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության և բնակչության պաշտպանության վարչության պետի տեղակալ Արմեն Դաշյանը, Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը, ԱԳՆ Եվրոպական ինտեգրման վարչության ԵՄ հետ ոլորտային համագործակցության բաժնի կցորդ Ալբինա Մուրադյանը, ինչպես նաև ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության խորհրդական Հենրիկ Երիցյանը։

Եվրոպական միության կողմից նիստը նախագահում էր Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության բաժնի ղեկավար Դերեն Դերյան։

Նիստի ընթացքում խոսքով հանդես եկավ նաև Բելգիայում Հայաստանի Հանրապետության դեսպան, ԵՄ֊ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը։

Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ շարունակելու և խորացնելու Հայաստան-ԵՄ համագործակցությունը՝ ուղղված կայուն զարգացման խթանմանը, ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը և տարածաշրջանային դիմակայունության բարձրացմանը։

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031