Լրահոս
Օրվա լրահոսը

Երուսաղեմի հայկական թաղամասը ոչ մեկին չի «տրվել»․ Իսրայելի հանրային հեռարձակող կորպորացիան պետք է պաշտոնական ներողություն խնդրի հայ համայնքից

Մայիս 17,2025 13:42

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արմենիա Sputnik – Իսրայելցի հաղորդավարը վիրավորել է հայերին. Երուսաղեմի SavetheArQ (Փրկե՛ք հայկական թաղամասը) շարժման նախաձեռնող խումբը X-ի պաշտոնական էջում հայտնել է, որ դիմում է Իսրայելի հանրային հեռարձակող կորպորացիային՝ հրապարակայնորեն հերքելու արված հայտարարությունը և պաշտոնական ներողություն խնդրելու Երուսաղեմի հայ համայնքից։

«Չեմ կարող հավատալ, որ մենք Երուսաղեմի մի ամբողջ թաղամաս տվեցինք այս տղաներին»,- ասել է Իսրայելի հանրային հեռարձակման կորպորացիայի Kan 11 հեռուստաընկերության հաղորդավարը ուղիղ եթերում «Եվրատեսիլի» Հայաստանի ներկայացուցիչ Պարգի ելույթից հետո։ SavetheArQ Շարժման հայտարարության մեջ նշված է, որ անդամները խիստ դատապարտում են այդ «անհանգստացնող, անհիմն, ռասիստական և վիրավորական դիտողությունը». «Ցանկանում ենք պարզաբանել, որ Երուսաղեմի հայկական թաղամասը ոչ մեկին չի «տրվել»։

Այն կառուցվել, պահպանվել և մշակվել է դարերի ընթացքում հայ ժողովրդի կողմից, որը պահպանել է իր անխափան ներկայությունը Սուրբ Երկրում և Երուսաղեմում, մասնավորապես՝ ավելի քան 1600 տարի։ Այս ներկայությունը համաշխարհային ճանաչում ունի»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031