«Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ նախագահ Մարգարիտա Քարամյանի ֆեյսբուքյան գրառումը
1991 թվականի մայիսի 16-19 Հադրութի շրջանը աղետալի վիճակում էր: «Օղակ» (“Кольцо”) օպերացիայի շրջանակում դեպորտացիայի էին ենթարկվել շրջանի հարավային թևի 14 գյուղերը. Արևշատ /Դոլանլար/, Առաքել /Առաքյուլ, Բանաձոր/Բանազուր/, Քարագլուխ, Ջիլան, Ծամձոր, Խանձաձոր, Մյուլքուդարա, Ցոր, Սարենշեն, Ջիլան, Կարմրաշեն /Բինյատլու/, Քարինգ /Արփագադուկ/, Սիպտակ Շեն, Պետրոսաշեն:
Խորհրդային զորքերի օգնությամբ թրեքների ՕՄՕՆ-ը ներխուժել էր գյուղերը: Մոտ երկու տասնյակ երիտասարդ տղամարդկանց գերեվարել են, տեղափոխել մոտակա Ջաբրայիլ /Ջրական/: Նրանց մի քանի ամիս հետո բաց են թողել մեծ գումարների դիմաց, որոնք թրեքներին են փոխանցվել ռուս զինվորականների միջացով:
Կարդացեք նաև
Ընդ որում, գումարի մի մասը վճարվում էր ռուս բարձրաստիճան սպաներին, որոնք, իբր, բանակցում էին ոճրագործների հետ: Թվում է, ավելորդ է նշել, որ մարդիկ գերությունից վերադառնում էին կիսամարդ, հաշմանդամ վիճակում, ինչը վկայում էր անմարդկային վերաբերմունքի ու խոշտանգումների մասին: Ոչ բոլորն են պատմել այն ամենի մասին, ինչի միջով են իրենք անցել: Բայց մենք ունենք նախկին գերիների բազմաթիվ վկայություններ, որոնք կուղարկվեն համապատասխան հաստատությունները:
Օմոնոկանները սովետի զորքի հետ մեկտեղ ներխուժում էին մարդկանց տները, ահաբեկում կանանց և երեխաներին, տակնուվրա անում նրանց պահարանները, գողանում ոսկեղերը և թանկարժեք իրերը:
Գյուղի երիտասարդ կանայք իրենց երեխաների հետ մի կերպ անտառներով հասել են Հադրութ, որտեղ և ապաստանել են մի քանի տարի, մինչև իրենց գյուղերը ազատագրվել են, և իրենք նորից վերադարձել են հողին հավասարեցված իրենց բնակավայրերը: Գյուղում մնացած ծեր տղամարդկանց, կանանց և հաշմանդամներին ավտոբուսներով տեղափոխել են Գորիսի շրջանի Խնձորեսկ գյուղի մոտակա հանդերը, որտեղ մարդկանց 3 օր ու գիշեր պահել են անձրևի, ուժգին, սառը քամու տակ: Ականատեսների խոսքերով, երբ ռուս զինվորականներն ու օմօնականները լավ հարբում էին, սկսում էին ծաղրել, նվաստացնել հայ ծերերին:
Քանի որ այդ ժամանակ չկար հեռահար կապը, մադկանց պատահականությամբ հայտնաբերել էին երկու գյուղացիներ, որոնք ստուգում էին իրենց ցորենի արտերի վիճակը:
Նրանք սարսափելի տեսարանի մասին տեղեկացրեն են Գորիսի տեղական կառավարման մարմիններին:
Տանջված, սառած, սոված մարդկանց ապաստանել են, ապահովել կացարանով: Այնտեղից մի մասին իրենց մոտ՝ օտար երկրներ ու Հայաստանի մյուս բնակավայրեր են տեղափոխել իրենց երեխաներն ու հարազատները:
1993 թվականին գյուղերն ազատագրվել են: Իրենց բնակավայրեր են վերադարձել տեղահանվածների կեսը: Ի պատիվ այդ մարդկանց, նրանք զրոյից կառուցել են իրենց տները, զարգացրել տնտեսությունները և նորից բռնի տեղահանվել արդեն 2020 թվականի աշնանը:
Հիմա շատ եմ ափսոսում, որ այն տարիներին չկային ներկայիս հեռահաղորդակցման, նկարահանման, վիդեոձայնագրման սարքերը, որպեսզի մենք ֆիքսեինք այդ աղետալի օրերը: Սակայն մենք հավաքագրել են բազմաթիվ վկայություններ այդ գյուղերի բնակիչներից արդեն 2021 թվականին:
Չնայած դրան, կան մի քանի լուսանկարներ, որոնք խոսքերից լավ կպատմեն ամենի մասին…
Hadruti shrjani gyuxeri paxstakanner