Լրահոս
Օրվա լրահոսը

Կրոնը, որը 19-րդ դարում դուրս մղվեց հանրային քաղաքականությունից ու մտավ մասնավոր դաշտ, այսօր, կարծես թե, վերադառնում է «ի շրջանս յուր»․ «Հայացք Երևանից»

Մայիս 18,2025 10:00

Աշխարհում տեղի են ունենում խառնիճաղանջ իրադարձություններ, որոնց ընդհանուր տրամաբանական կապը հմուտ հետազոտողին հուշում են, թե դեպի ուր է այսօր գնում մարդկությունը: Որո՞նք են այդ իրադարձությունները եւ դրանց տրամաբանական ընդհանրությունը:

Ահավասիկ՝ 1) Հռոմի պապի հուղարկավորությանը աշխարհի հզորների, բազմաթիվ անձանց ներկայությունը. 2) Կրոնական խոշոր համայնքների աջակցությամբ Թրամփի իշխանության գալը եւ նրա հոգեւոր գաղափարախոսությունը, այսպես կոչված՝ «թրամփիզմը». 3) Հնդկաստանի ու Պակիստանի միջեւ նոր ռազմական առճակատումը, որը վերածվել է Հնդկաստանում ապրող 3 միլիոնից ավելի մահմեդական բնակչության վտարմանը երկրից: Ինչպես տեսնում ենք, վերը հիշատակված բոլոր օրինակները,- եւ դրանք դեռ բոլորը չեն,- ընդգծված կրոնական երանգավորում ունեն:

Այդ ցանկից դիտավորյալ դուրս թողնվեց Հայաստանը, որին մի փոքր ավելի մանրամասն կանդրադառնանք: Գաղտնիք չէ, որ 2018-ից այս կողմ Հայ առաքելական եկեղեցու եւ գործող իշխանության միջեւ լարվածությունը մնում է տակավին չհաղթահարված: Իշխանության գալու օրվանից «Քաղպայմանագրի» թիրախում երեք կարեւոր հաստատություն էր հայտնվել՝ եկեղեցին, դպրոցը, բանակը: Եկեղեցին ինչ-որ կերպ չեզոքացրեց իշխանության «գրոհները», համախմբեց իր հոտին եւ շարունակեց իրականացնել իր հոգեւոր առաքելությունը: Մյուս երկուսը՝ դպրոցը եւ բանակը, ներկայումս կիսաքանդ վիճակում են: Ցավոք:

Այժմ գանք աշխարհում տեղի ունեցող հախուռն զարգացումներին, որոնցից դատելով՝ կարելի է հասկանալ, թե ուր է գնում մարդկությունը եւ որն է լինելու նրա հասարակական-տնտեսական կացութաձեւի եւ աշխարհայացքային-փիլիսոփայական համակարգի նախընտրանքը: Մի բան ակնհայտ է՝ կրոնը, որը 19-րդ դարում դուրս մղվեց հանրային քաղաքականությունից ու մտավ մասնավոր դաշտ, այսօր, կարծես թե, վերադառնում է «ի շրջանս յուր»: Սա նշանակում է մարդկությանը քաղաքակրթական բախումների տանող լիբերալիզմի, կոմունիզմի, ֆաշիզմի եւ մյուս բոլոր «իզմ»-երի դարաշրջանի ավարտ, ինչպես կանխատեսում էին նախորդ դարի շատ մտածողներ:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031