Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Ռուբինյանն իմանար, դժվար այդ օրինակը բերեր: Շեֆի վրա թեմա բերեց. «ՉԻ»

Նոյեմբեր 11,2025 08:30 Share

ԱԺ քպ-ական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի հարցազրույցին, ասել է. «Սերժ Սարգսյանը շարունակում է պնդել, որ ինքը 2018 թվականին չի խաբել, քանի որը երբ ինքը ասել էր, որ չի հավակնելու վարչապետի պաշտոնին, նկատի չի ունեցել, որ վարչապետ չի լինելու, քանի որ հավակնելն ու լինելը նույն բանը չեն: Մի կողմ թողնենք, որ սա «ես չեմ ասել հորս արև, ես ասել եմ հոնս արև» մակարդակի դեռահասի արդարացում է…»:

«ՉԻ». Չէ, արի մի կողմ չդնենք էս պահը: Սա կարևոր է, որովհետև Ռուբեն Ռուբինյանը Նիկոլ Փաշինյանին դեռահաս է համարում:

Քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանն է 30-ն անց տարիքում հարցազրույցներից մեկում բառացիորեն ասել. «Ես չեմ ասել հորս արև, ես ասել եմ հոնս արև»: Սերժ Սարգսյանը նման բան երբեք չի ասել:

Ռուբեն Ռուբինյանն էն ժամանակ, երբ Փաշինյանը դեռահասի արդարացումներով էր զբաղված, դեռ խոխա էր, իմանար, դժվար այդ օրինակը բերեր: Շեֆի վրա թեմա բերեց:

Մեկնաբանությունը՝ «Չորրորդ իշխանություն»-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930