Լրահոս
Օրվա լրահոսը

Նա՛, ով Ազգային ժողովի նիստերին ամեն անգամ գալիս է հատուկ «բոլոլա» սարքելու մարմաջով. «Հայացք Երևանից»

Մայիս 18,2025 10:20

ԱԺ-ում Գլխավոր դատախազի եզրափակիչ ելույթում անդրադարձ եղավ ատելության խոսքի, խուլիգանության, բռնության կոչի, անհամաչափ ուժի կիրառման վերաբերյալ հարցադրումներին: Աննա Վարդապետյանը համոզմունք հայտնեց, որ ԱԺ ամբիոնից հնչող քաղաքական խոսքն ազդում է հասարակության խոսույթի որակի վրա, ինչը երեւում է յուրաքանչյուր քրգործից, յուրաքաչյուր քրգործով վերցված ցուցմունքից, յուրաքանչյուր մեղադրական եզրակացությունից: «Մեզնից յուրաքանչյուրի խոսքին հետեւում են մարդիկ… Դուք նրանց վարքագծային մոդելն եք եւ, ըստ այդմ, կարծում եմ՝ պետք է ունենալ ինքնավերահսկողություն եւ բարձրացնել հարցեր՝ առանց անձնական վիրավորանքների»,- ընդգծել է նա:

Որ ճիշտն ասենք՝ գլխավոր դատախազն իրավացի է, երբ ինքնավերահսկողության կոչ է անում, հորդորում՝ զերծ մնալ միմյանց անձնական վիրավորանք պատճառելուց: Է՛հ, նրան լսողն ո՞վ է: Ազգային ժողովի նիստերը «բոլոլայի» են վերածվել՝ հուրախություն մեր չուզողների: Նախկինում էլ խորհրդարանում վեճեր, բախումներ լինում էին, բայց դրանք հիմնականում գաղափարների ու սկզբունքների շուրջ էին: Հիմա բաժանարար գծեր են քաշել՝ «մենք-նրանք», «ղարաբաղցի-հայաստանցի», եւ հարմար տեղավորվել իրենց դիրքերում: Կռիվ է, որ տալիս են՝ լեզվակռվից մինչեւ ձեռնամարտ: Կռիվ սադրողն ու դրան տոն տվողներն էլ պետության առանցքային դեմքերն են՝ վարչապետը, ԱԺ խոսնակը, նրա տեղակալները եւ այլք:

Անկռիվ անցած օրը իշխող քաղաքական ուժի համար կորսված օր է: Ասում են՝ ՔՊ-ի մոտ գարնանային սրացումներ են, որոնք չեն մարում: Թվում է՝ երբեմնի գաղջը իր տասնամյա անցյալից վերադարձել է տասնապատիկ խտացված, մռայլին մոտարկված գույներով ու ելեւէջներով: Տեսնողը զարմանում է՝ այս ե՞րբ հայոց խորհրդարանի մթնոլորտը ողողվեց այսքան մաղձով, չարակամությամբ, ատելության խոսքով: Հատկապե՛ս ատելության խոսքով: Մեկ բան ակնհայտ է՝ չարիքը գալիս է գլխավորապես մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը կամ «վարքագծային մոդելը», ինչպես պատկերավոր բնութագրել է տիկին դատախազուհին, բոլորիս մտքով անցնող անձն է:

Նա՛, ով Ազգային ժողովի նիստերին ամեն անգամ գալիս է հատուկ «բոլոլա» սարքելու մարմաջով: Ինչը նրան ամենալավն է հաջողվում:

Գեւորգ ԲՐՈՒՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031